Առաջիկայում հավկիթի թանկացում չի նախատեսվում

ԹԹերեզա Կասյան

Հավկիթն առաջիկայում չի թանկանա, հնարավոր է նույնիսկ գնի նվազում, քանի որ արտադրության ծավալներն աստիճանաբար ավելանում են՝ համոզված է Թռչնաբույծների միության նախագահը:

Սերգեյ Ստեփանյան (Թռչնաբույծների միության նախագահ) - Գնաբարձրացումը, որ տեղի է ունեցել, արդեն կանխել ենք, և առաջիկայում նույնիսկ հնարավոր է, որ կայունացումը բերի գների նվազման:

Թե որքան կնվազի ձվի գինը՝ Թռչնաբույծների միության նախագահը դժվարանում է ասել. կախված է  արտարժույթի տատանումից: Ձվի գնի թանկացումը, ըստ փորձագետի, պայմանավորված էր Ռուսաստանում և Ուկրաինայում թռչնակերի գնի բարձրացումով:

Սերգեյ Ստեփանյան - Պատճառաբանում էին, որ նրանք էլ իրենց պաշարներն էին կուտակում՝ պայմանավորված համավարակով: Մոտավորապես, գնաճը տեղի ունեցավ 35-38 տոկոս մեր արտադրանքի մեջ, մսի և ձվի կերային ռեսուրսները կազմում են 60 տոկոս:

Հավկիթի գնի բարձրացման վրա ազդել է նաև մայրական կազմի համալրման նպատակով ներկրման ձգձգումը: Մարտից նոյեմբեր թռչնի մայրական հոտը չի թարմացվել: Թեև ուշացումով, սակայն հաջողվել է Նիդերլանդներից Հայաստան ներկրել 200 հազար գլխաքանակ մայրական կազմ և ինկուբացիոն ձու:

Սերգեյ Ստեփանյան - Ներկրված խմբաքանակը և ինկուբացիոն ձուն արդեն դեկտեմբերի սկզբից մտել են ածի տակ, այսինքն՝ մենք ավելացրել ենք արտադրական ծավալները գրեթե բոլոր ֆաբրիկաներում:

Ձվի գնի բարձրացմանը նպաստել են նաև առևտրային կազմակերպությունները՝ մոտ 20 տոկոսով բարձրացնելով վերավաճառքի գինը:

Թռչնաֆաբրիկաներից բացթողման գինը տատանվում է 58-ից 61 դրամի միջակայքում, մինչդեռ մեկ ձուն շուկայում վաճառվում է 80 դրամով: Ձվի պակաս չկա և չի լինի նաև հունվար-փետրվարին, վստահ է Ստեփանյանը, ավելին, այժմ հաշվարկում են գարնան պահանջարկը: Որպեսզի երկրում թռչնամսի ու ձվի գնի տատանումներ չլինեն, մասնագետներն առաջարկում են ստեղծել մայրական կազմի թռչնաֆաբրիկաներ ու կերարտադրության ֆերմաներ:

Թռչնակերի տարեկան պահանջարկը 400 հազար տոննա է, որի միայն 100 հազարն ապահովում էր Արցախը: Հիմա արդեն այդ ծավալը չի լինի, ասում է Թռչնաբույծների միության նախագահն ու հավելում՝ կերային բազայի ռազմավարական ծրագիրը պատրաստ է, կոնկրետ քայլեր դեռ չկան: 

Մոտ երեք տարի Հայաստան ձու չի ներկրվում, արտադրական տեսանկյունից երկիրը համարվում է ինքնաբավ, սակայն մասնագետներն ասում են, որ առանց կերային արտադրության այս արդյունքը դժվար կլինի պահել:

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Ֆրանսիայում հինգշաբթի հակակառավարական ցույցերին մասնակցել է շուրջ 575000 մարդ

Ֆրանսիայում հինգշաբթի հակակառավարական ցույցերին մասնակցել է շուրջ 575000 մարդ

Գյուղատնտեսություն ասելով՝ հասկանում ենք ինտենսիվ գյուղատնտեսություն, տոհմային անասնաբուծություն, ինտենսիվ այգիներ. Պապոյան

Գյուղատնտեսություն ասելով՝ հասկանում ենք ինտենսիվ գյուղատնտեսություն, տոհմային անասնաբուծություն, ինտենսիվ այգիներ. Պապոյան

Պապոյանը՝ կարկտահարությունից տուժածների փոխհատուցման և ապահովագրական վճարումների մասին

Պապոյանը՝ կարկտահարությունից տուժածների փոխհատուցման և ապահովագրական վճարումների մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում