Ժողարվեստի թանգարանի ցուցասրահում նաև Դադիվանքի հուշանվերներն են

ՆՆունե Ալեքսանյան

Ժողարվեստի թանգարանի ցուցասրահում բարեգործական վաճառքի է ներկայացվել այն ամենը, ինչ հաջողվել է Հայաստան բերել Դադիվանքի հուշանվերային արտադրանքից: Ցուցադրված են Արցախի պատմամշակութային ժառանգությունը և մասնավորապես Դադիվանքը ներկայացնող պատկերագրքեր, պատմագիտական հրատարակություններ ու հոգևոր գրականություն, որոնց վաճառքի ամբողջ հասույթը կտրամադրվի արցախցիների մի քանի խմբի:

Երևանյան այս ցուցադրության գաղափարը ծնվել է դեռ նոյեմբերին, երբ ռազմական գործողությունների ավարտից հետո դեպի Դադիվանք սկսվեց ուխտագնացությունների մեծ հոսքը: Այդ օրերին հուշանվերի մեծ մասը սպառվեց հենց տեղում՝ Դադիվանքում, բայց մի պատկառելի մասը, որ պահվում էր Շուշիի պահեստներում, այդպես էլ փրկել չհաջողվեց:

Արցախի անուշեղենի ամբողջ համն ու հոտը անթաքույց հպարտությամբ ներկայացնում են Մարտակերտցի մի քանի ընտանիքների կանայք՝ 15 խոտաբյուսերով դասական ժենգյալով հացն է, եղահունցը, փախլավան ու Արցախի անմահական ուրցի փոքրիկ փաթեթները: Երկու ամիս շարունակ այս ամբողջ տեսակին նվիրել, վաճառել ու տարածել են Երևանում, այսօր վերջինն օրն է այստեղ, վաղը տուն են վերադառնում:

Ասում են՝ Արցախում անորոշությունը շատ է, բայց մի բան իրենց համար խիստ որոշակի է՝ ամեն ինչ սկսելու են զրոյից ու նորից իրենց տունն են շենացնելու:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում