2021-ին Հայաստանում տնտեսական աճը կանխատեսվում է 3.2 տոկոս. Ջանջուղազյան

ՀՀովհաննես Վարդանյան

2021-ին Հայաստանում տնտեսական աճը կանխատեսվում է 3.2 տոկոս: Այդ մասին խորհրդարանում հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկմանն ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: 

«Կան ռիսկեր, որոնք պետք է օգտագործվեն ի նպաստ, և ոչ թե թույլ տանք, որ դրանք տեղի ունենան: Նշված 3.2 տոկոսը դժվար սպասվող տնտեսական արդյունք է և քրտնաջան աշխատանք է պահանջում»,- նշեց նախարարը: 

Ջանջուղազյանի խոսքով՝ 2021-ը հարկաբյուջետային քաղաքականության տեսակետից բացառիկ տարի է լինելու, քանի որ, ըստ նրա, հայտնի չէ՝ երբ է վերականգնվելու տնտեսությունը: Նա ասաց, որ հաջորդ տարի կունենանք 5.3 տոկոս ՀՆԱ-ի պակասուրդ, այս տարի դեֆիցիտը կգերազանցի 7 տոկոսը:

Նախարարը տեղեկացրեց, որ 2021-ի բյուջեի ծախսերը նախատեսվում են 1 տրլիոն 850 մլրդ դրամ: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում