ՀՀ նախագահը ժամանել է Հորդանան. «Լուրեր»-ի թղթակիցը մանրամասներ է հայտնել

ՍՍոնա Աղբալյան

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր կարճատև աշխատանքային այցով Հորդանանում է:

Արմեն Սարգսյանն արդեն սկսել է հանդիպումները հորդանանցի պաշտոնյաների հետ:

«Լուրեր»-ի նկարահանող խումբն ուղեկցում է պատվիրակությանը, և այցի մանրամասները ներկայացնում է Սոնա Աղբալյանը:

«Մեկնարկել է Արմեն Սարգսյանի մեկօրյա աշխատանքային այցը Հորդանանի Հաշիմյան թագավորություն: Նախագահի այցի օրակարգում հանդիպումն է թագավոր Աբդալլահ Երկրորդի հետ: Հիշեցնեմ՝ սա նրանց երրորդ հանդիպումն է: Աբդալլահ Երկրորդը տարեսկզբին նաև Հայաստան էր ժամանել:

Նախագահին դիմավորել է պատվո պահակախումբը՝ թագավորության բարձրաստիճան պաշոնյաների գլխավորությամբ»,- Ամմանից հաղորդում է մեր թղթակիցը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում