Առանց համախմբվածության և միմյանց հանդեպ անկեղծության ոչ մի տեղ չենք հասնի. Սիմոն Աբգարյան

ՆՆարե Թադևոսյան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ այս տարի ևս Ֆրանսիայում անցկացվեց «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-հեռախոսամարաթոնը։ Այն նվիրված էր սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի, Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների կողմից Արցախի դեմ ռազմական ագրեսիայի հետևանքով տեղահանված և ունեզուրկ եղած տասնյակհազարավոր արցախահայերի կարիքներին։

Մարաթոնի միջոցով Արցախին զորավիգ լինելու այս տարվա կոչը հնչեցնում էր հայտնի դերասան, դրամատուրգ Սիմոն Աբգարյանը: Նա 2020 թ. հեռախոսամարաթոնի «կնքահայրն է»:

Աբգարյանը պատերազմի և դրա հետևանքների մասին խոսելիս թեև մի պահ հուզվում է, սակայն մուսալեռցի և էրզրումցի պապերի քաջությունները վերհիշելով՝ կրկին գոտեպնդվում և խոսում է կարևորի մասին:

«Պատերազմը դեռ չվերջացավ: Ասիկա հանգրվան մըն է, աս հանգրվանին մեջը մենք պետք է մեր ուժերը հավաքենք: Այս խնդիրը համարյա նոր սկսավ: Մենք պետք է սորվինք մեր սխալներեն, մեր պարտություններեն և վերադառնանք, վերականգնինք, հզոր դառնանք: Մեր միակ հույսը մեր վրան է: Ոչ մեկը իր մատը չշարժեց մեզ փրկելու համար...»,- ասում է Աբգարյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում