2021-ին ՏԿԵՆ բյուջեն նախատեսվում է 211 մլրդ դրամ, Երևանի քաղաքապետարանինը՝ մոտ 92,5 մլրդ

ՎՎահե Դավթյան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հաջորդ տարվա բյուջեն 210.8 մլրդ դրամ է: 37.3 մլրդ-ը դեֆիցիտի ֆինանսավորմանն ուղղվող ծրագրերի գումարներն են:

2021-ին 800 մլն դրամ կհատկացվի սահմանամերձ համայնքներին պետական աջակցության ծրագրերի համար: Խոսքը վերաբերում է 37 բնակավայրի:

Վաչե Տերտերյան (ՀՀ ՏԿԵ փոխնախարար) - 7 մլրդ դրամ նախատեսել ենք մարզերին սուբվենցիոն և ենթակառուցվածքների զարգացման համար, որի մեջ ԵՄ աջակցությամբ ունենք տարածքային զարգացման դրամաշնորհային ծրագրեր:

Մայրաքաղաքին հատկացվող դրամաշնորհները, այդ թվում՝ սուբվենցիաների տրամադրումը և դոտացիան, 22 մլրդ 503 մլն 961 հազար դրամ է:

Սերգեյ Ներսիսյան (Երևանի քաղաքապետի տեղակալ) - Պետության կողմից Երևանի քաղաքապետարանին պատվիրակված լիազորությունների կատարման բյուջեն նախատեսվել է 36 մլրդ 15 մլն 459 հազար դրամի կարգով:

Նախատեսումներն ընթացիկ բյուջետային տարվա համեմատ փոփոխվել են: Մասնավորապես, պետության կողմից Երևանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների բյուջեն կրճատվել է շուրջ 20 մլրդ 95 մլն դրամով, որի տեսակարար կշռում մեծ մաս են վարկային և դրամաշնորհային ծրագրերը:

Սերգեյ Ներսիսյան - Կրճատումները կատարվել են՝ նկատի ունենալով միջնաժամկետ ծախսերի ծրագրում առաջիկա բյուջետային տարվան հաջորդող բյուջետային տարում ընդգրկելու հնարավորությունը:

Երևան համայնքին նպատակային հատկացումներն ավելացել են 39 մլն դրամով՝ կազմելով 9 մլրդ դրամ: Ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրված դոտացիան մնացել է անփոփոխ՝ 13 մլրդ դրամ։ Երևանի արտաքին լուսավորության ծրագրով նախատեսվել է բյուջետային ֆինանսավորման հայտով ներկայացված գումարից պակաս 2 մլրդ դրամ, որը 2020 թ. բյուջետային տարվա համեմատ մնացել է նույնը:

Սերգեյ Ներսիսյան - Փողոցների նորոգման և ճաքալցման նպատակով 2021 թ. բյուջեի նախագծով հատկացվել է 3 մլրդ դրամ՝ մնալով անփոփոխ 2020 թ. բյուջետային տարվա նկատմամբ։

Երևանի Մետրոպոլիտենի վերակառուցման ծրագրի համար 2021 թվականի բյուջեի նախագծով նախատեսվել է 833 մլն 462 հազար դրամ: Երևան համայնքի 2021 թվականի բյուջեի նախագծի եկամտային մասը նախատեսվում է շուրջ 92 մլրդ 420 մլն 288 հազար դրամ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում