Հայ գրոսմայստերները՝ հանուն Արցախի. շախմատային մրցաշար

ՇՇողիկ Գալստյան

Հայաստանի շախմատի ակադեմիայի նախաձեռնությամբ նոյեմբերի 4-ին, միջազգային գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանի, Հայկ Մարտիրոսյանի, Մանուէլ Պետրոսյանի և Տիգրան Հարությունյանի մասնակցությամբ, անցկացվեց համաժամանակյա բարեգործական խաղաշար: Շախմատիստները խաղացին 3 շրջան՝ յուրաքանչյուր շրջանում 40 մասնակցի հետ:

120 մասնակցից յուրաքանչյուրը, մինչև տախտակի առաջ նստելը, անդամավճար-հանգանակություն է արել, նախաձեռնությանը միացել են նաև շախմատիստների ծնողները և մարզիչները: Հավաքված գումարը կրկնապատկվելու է, ապա ուղղվելու է «Հայաստան» համահայկական և «1000+» հիմնադրամներին:

Միջազգային գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը ուրախ է, որ կարողանում է իր լուման ունենալ երկրին ու բանակին օգնելու գործում: 

Համավարակի պայմաններում այսպիսի մրցաշար անցկացնելը բարդ էր: Սկզբում կազմակերպիչները ցանկանում էին խաղաշարերն անցկացնել ակադեմիայի բակում, սակայն եղանակային պայմաններից ելնելով՝ տեղափոխել են ներսի սրահ: Այնուամենայնիվ, հակահամաճարակային բոլոր կանոնները խստորեն պահպանվել են:
 
Հայաստանի շախմատի ակադեմիայի սովորական լռությունը հաճելիորեն խաթարվել էր Արցախից եկած երեխաների չարաճճի ձայներից: Բանն այն է, որ ակադեմիան արդեն մեկ ամսից ավել է՝ իր դռներն է բացել Արցախից Երևան եկած մոտ 70 հյուրի առաջ:

Արցախի մեր հայրենակիցները վստահեցնում են, որ ձեռքից եկած ամեն ինչ անում են ու կանեն, որպեսզի առաջնագծում էլ զգան, որ իրենց թիկունքն ամուր է ու ապահով:

Հեղինակ՝ Շուշանիկ Հակոբյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում