30 դիակի ու մեկ գերու հանձնումը Հայաստանին կատարվել է մարդասիրական նպատակներով հրադադարի երեք փորձի ընթացքում՝ Հայկական տեղեկատվական կենտրոնում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Դա կատարվել է այս ամբողջ ժամանակահատվածում երեք փորձի ընթացքում»,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ գերիների փոխանակման ուղղությամբ կատարվում է ամենօրյա աշխատանք: «Սակայն դա չի կարող հաջողվել, եթե Ադրբեջանը չի ցանկանում այդ հարցում կոմպրոմիսի կամ մարդկային հարաբերությունների գնալ»,- ասաց նա:
«Մենք մեր պաշտպանական խնդիրները շատ գրագետ լուծում ենք։ Հիմնականում մեծ կորուստներ պատճառելով հակառակորդին՝ հետ ենք շպրտում։
Պատերազմն ունի իր բարդությունները, դժվարությունները, բայց ես վստահ եմ, որ մեր զորքերը հստակ տիրապետում են իրավիճակին, օր օրի ձեռք են բերում ավելի մեծ փորձ, ավելի լավ են ճանաչում հակառակորդին, ավելի լավ են հասկանում թշնամու մտահղացումները, ավելի լավ են գտնում հակաթույները նրանց օգտագործած բարձր տեխնոլոգիական միջոցների դեմ։ Հաղթելու ենք»,- վստահեցրեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչը։













