Շփման գոտում կրակի խտությունը, առաջին օրերի համեմատ, թուլացել է․ Հովհաննիսյան

ՌՌոզա Խաչատրյան

Կրակի խտությունը շփման գոտում, առաջին օրերի համեմատ, թուլացել է, նույնը չէ հաստատ՝  ճեպազրույցի ժամանակ նշեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Ի վերջո, կողմերը կրում են կորուստներ, երկու կողմերի զինված ուժերը համապատասխան ներուժ են կորցնում, և չի կարող առաջին օրերի պես մեծ թափ ունենալ։ Բայց առանձին դրվագներով եթե վերցնենք առանձին օրեր, եթե փորձում են կատաղի հարձակում իրականացնել կամ գրոհել կոնկրետ բնակավայրեր կամ բնագծեր, երբեմն կարճաժամկետ այդ խտությունը միանգամից բարձրանում է»,- նշեց Հովհաննիսյանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում