Գործ ունենք արկածախնդիր երկրի հետ. պատգամավորը՝ թուրքական ապրանքների ներմուծումն արգելելու մասին

ՆՆարե Ոսկանյան

Թուրքական պատրաստի արտադրանքը Հայաստան ներմուծելն արգելելու օրենսդրական առաջարկը ներկայացնելիս հաշվի են առնվում ոչ միայն  տնտեսական, այլ նաև քաղաքական, ազգային անվտանգության գործոնները՝ «Լուրերի»-ի հետ զրույցում հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը:

Պատգամավորի խոսքով՝ ներմուծվող ապրանքների դիմաց գեներացվող եկամուտներն այդ երկիրն ըստ էության ծառայեցնում է հայ զինվորի սպանությանը, տարատեսակ հանցագործությունների իրականացմանը:

«Մեր երկիրը միակողմանիորեն նախաձեռնել է այս գործընթացը, որով Կառավարության կողմից հավանության արժանանալու դեպքում այդ մասին ծանուցվելու են ԵԱՏՄ երկրները: Որոշումները մեծ մասամբ կոնսենսուսով պետք է ԵԱՏՄ-ում լինեն, բայց այնտեղ դրույթ կա, որ կամայական երկիր կարող է կամայական երկրի հանդեպ իրականացնել սակագնային սահմանափակումներ կամ կարգավորումներ և միակողմանիորեն, 6 ամիս ժամանակահատվածով, ըստ էության, արգելել որևէ երկրի հետ առևտրային հարաբերությունները»,- ասաց պատգամավորը՝ շեշտելով, որ վեց ամսով է օրենքով նախատեսվում, բայց թե վեց ամիսը քանի անգամ է հնարավոր կիրառել՝ ըստ էության, սահմանափակում չկա, և, Մանուկյանի խոսքով, չի բացառվում, որ ամեն անգամ մենք վեց ամսով այն կիրառենք: 

Պատգամավորն ընդգծեց, որ նաև իրականացվելու են արտոնյալ վարկեր, խորհրդատվական ծառայություններ, որ ներմուծողներին նաև հնարավորություն տրվի ներմուծումը շարունակել այլընտրանքային շուկաներից: Մանուկյանը շեշտեց, որ սա նաև լավ հնարավորություն է տեղական արտադրողների համար, որպեսզի ավելի մրցունակ արտադրանք ներկայացնեն շուկա:

Ըստ Մանուկյանի՝ գործ ունենք արկածախնդիր երկրի հետ ու շատ արտառոց կլինի, եթե արդ երկրից շարունակական ներմուծումներ իրականացնենք՝ դրանից բխող տարատեսակ վտանգներով:

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում