Արցախցիները և՛ սահմանին են կռվում, և՛ հասցնում բերքը հավաքել

ՆՆարեկ Սահակյան

Ռազմական գործողություններին զուգահեռ Արցախում հավաքում են բերքը: Արևածաղկի ու եգիպտացորենի դաշտերում բերքահավաքը մոտենում է ավարտին: Արցախցին սովոր է և՛ կռվել, և՛ հաց արարել:

Վիլեն Ավետիսյան (Արցախի գյուղատնտեսության նախարարի տեղակալ) - Կոմբայնավար Արթուրը ռազմաճակատից այսօր է վերադարձել. գյուղի միակ կոմբայնավարն է: Պատերազմի առաջին օրվանից սպան կրկին տանկիստ է: Ե՛վ թիկունքում է, և՛ առաջին գծում:

Եգիպտացորենի և արևածաղկի բերքահավաքը հայտնի պատճառներով ուշացել է՝ ասում են արցախցի հողօգտագործողները: Հակառակորդի հարձակումները կասեցնելով՝ այստեղ նաև պարենի հարց են լուծում:

Պարենային անվտանգության խնդիր Արցախում չկա: Այդուհանդերձ, համեմատաբար հանգիստ հատվածներում սկսել են աշնանացանը:

Հավաքված բերքը հողօգտագործողները կպահեստավորեն, որ մատակարարեն ըստ պահանջարկի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում