Հակառակորդը միտումնավոր ոչնչացնում է Ստեփանակերտի և այլ հայկական բնակավայրերի բնակֆոնդը: Այս մասին հաղորդում է «Լուրեր»-ի թղթակից Մուշեղ Իսախանյանը:   

«Ապացույցը իմ հետևի պատշգամբում գտնվող «Սմերչ» զինատեսակի հրթիռի բեկորն է: Մոտ 6 հազար նման տուժած շինություններ ու սեփականություններ կան: Առավել վտանգավոր են արգելված, կասետային հրթիռները, որոնց մնացորդները դեռևս պայթած չեն: Նման բեկորները թափված են փողոցի տարբեր հատվածներում: Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցներն արդեն մի քանի օր է՝ որոնողական աշխատանքներ են իրականացնում, հայտնաբերում են նման չպայթած, կասետային հրթիռների ռումբերը, տանում ավելի անվտանգ տարածք և ոչնչացնում»,- պատմում է Մուշեղ Իսախանյանը:

Կասետային ռումբերի մի մասն իսրայելական արտադրության է, մի մասը՝ թուրքական:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում