Հոկտեմբերի 10-ին եռակողմ ձևաչափով ձեռք բերված պայմանավորվածությունն առայժմ ոչ ամբողջությամբ է պահպանվում. Սերգեյ Լավրով

ՌՌոզա Խաչատրյան

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի կարծիքով՝ Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ ԱԳ նախարարների միջև համաձայնագիրը չի իրականացվում ամբողջությամբ:

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպմանը Լավրովը հիշեցրել է անցած ուրբաթ շուրջ 12 ժամ տևած հանդիպումը: Լավրովի խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ հանդիպման արդյունքում ձեռք բերվեց կարևոր պայմանավորվածություն:

«Բայց դեռ այդ համաձայնագիրը չի իրականացվում ամբողջությամբ, և ռազմական գործողությունները շարունակվում են: Մենք հույս ունենք, որ մեր շփումները, այդ թվում՝ ադրբեջանական կողմի հետ և պաշտպանության նախարարների ուղղությամբ, ամբողջովին կապահովեն եռակողմ ձևաչափով ձեռք բերված մեր համաձայնությունը: Բացի այս հարցից՝ այսօր մենք պետք է քննարկենք երկկողմ համագործակցության հարցերի ամբողջ շրջանակը, մեր երկրների մասնակցությունը տարբեր ինտեգրացիոն ասոցիացիաներին, միջազգային ասպարեզում փոխգործակցությունը՝ ներառյալ ՄԱԿ-ը և ԵԱՀԿ-ն»,- իր խոսքում նշել է Սերգեյ Լավրովը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում