Ադրբեջանը փորձում է սադրանքի հիմքեր ստեղծել հետագա գործողությունների համար. Արծրուն Հովհաննիսյան

ՎՎահե Կոստանդյան

Ամբողջ օրվա ընթացքում ադրբեջականա զինված ուժերը հարավային և հյուսիսային ուղղություններով խախտել են մարդասիրական հրադադարի պայմանները: Գրոհներ իրականացրել զրահատեխնիկայի ու հրթիռահրետանային միջոցներից կրակի ուղեկցությամբ: Կրել են մեծ կորուստներ: 

Արծրուն Հովհաննիսյան (ՀՀ ՊՆ ներկայացուցիչ) - Հյուսիսային ուղղությամբ կրելով երկու զրահատեխնիկայի կորուստ՝ հետ են շպրտվել, հարավային ուղղությամբ ևս առաջխաղացումներ են եղել:

Խոցվել է մեկ անօդաչու սարք, որի դետալներից հստակ երևում է, որ անօդաչուն իսրայելական «Ռաֆայել» ընկերության արտադրանք է: Որոշ հատվածներում պահպանվել է համեմատաբար հանգիստ վիճակ, համենայնդեպս, մեծ տրանաչափի զինատեսակներից թեև ինտենսիվ կրակ չի վարվել, բայց և լիարժեք հրադադար էլ չի եղել:

Արծրուն Հովհաննիսյան - Թուրքական ռազմաօդային ուժերը շարունակում են ղեկավարել Ադրբեջանի ռազմաօդային ուժերի գործողությունները մասնավորապես, օդային ղեկավարման կետերի կառավարմամբ թուրքական Ֆ-16 կործանիչների՝ վեց միավոր կործանիչների պատսպարմամբ, ուղեկցմամբ ուղեկցությամբ մարտական ԱԹՍ-ները թուրքական արտադրության, իսրայելական արտադրության հարվածներ են հասցնում Արցախի ենթակառուցվածքներին, կապուղիներին և զինված ուժերին:

Ադրբեջանական կողմը կեղծ հայտարարություններով շարունակում է պատերազմը տեղեկատվական դաշտում: Իբրեև թե հայկական կողմը փորձում է խախտել հրադադարը:

Արծրուն Հովհաննիսյան - Ադրբեջանը նորից փորձում է սադրանքի հիմքեր ստեղծել հետագա գործողությունների համար:

Կարմիր խաչի համար մարդասիրական գործողություններ սկսելու պայմաններ չլինելու մասին հայկական կողմը դեռևս երեկ էր հայտարարել: Օրվա ընթացքում համացանցում տարածված վարձկանների տեսանյութի տեղանքը ևս նախանշված է, ասում է Արծրուն Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյան - Տեղանքը համապատասխանում էր մերձարաքսյան ճահճուտների, սա ևս մեկ ապացույց էր:

Երեկ գիշեր Ստեփանակերտը շարունակել են հրթիռակոծել հեռահար մեծ տրամաչափի համազարկային կայանքներով: Արծրուն Հովհաննիսյանը ևս մեկ անգամ հորդորում է` հատկապես սոցիալական կայքերում զերծ մնալ կեղծ «մասնագիտական» քննարկումներից. զինվորականներն իրենց գործը լավ գիտեն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում