Մեզ հետ պատերազմում են տեռորիստական Թուրքիան և տեռորիստական Ադրբեջանը. Աբովյան

ՌՌոզա Խաչատրյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը խորհրդարան էր եկել՝ Արցախից իր հետ բերելով ադրբեջանական հրթիռից մի մաս: 

«Այս բեկորը գտել եմ Արցախի ծննդատան մոտակայքում: Ամեն օր տասնյակ այսպիսի ահավոր զինատեսակներ են կիրառվում խաղաղ բնակիչների դեմ: Այս հրթիռները լիցքավորվում են կասետաներով, որոնց կիրառումը արգելված է բոլոր հնարավոր և անհնարին կոնվենցիաներով և օրենքներով: Ով կիրառում է այս զենքը, և առհասարակ յուրաքանչյուր զինատեսակ խաղաղ բնակչության դեմ, հանցագործ է»,-նշեց Աբովյանը:

Մեզ հետ պատերազմում են տեռորիստական Թուրքիան և տեռորիստական Ադրբեջանը՝ շեշտեց Աբովյանը՝ հավելելով, որ սա այն ուղեգիրն է, որ պետք է բացի Հաագայի միջազգային դատարանի դռները:

«Ոչ մի վայրկյան չեմ կասկածում, որ թե՛ Ալիևը, թե՛ Էրդողանը կստանան իրենց արժանի պատիժը»,- նշեց պատգամավորը: 

Աբովյանի խոսքով՝ եթե այսօր տեռորիստ Էրդողանի և տեռորիստ Ալիևի դեմը չառնվի, ապա նրանց թեթև ձեռքով տեռորիստները կհայտնվեն Վրաստանում, Եվրոպայում, Իրանում և ամենուր:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում