Արցախի ճանաչումը՝ մեխանիզմ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար․ Մայիլյան

ՌՌոզա Խաչատրյան

ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը հիշեցրեց՝ վաղն առավոտյան լրանում է մեկ շաբաթը, ինչ ադրբեջանա-թուրքական զորքերն ու ահաբեկչական խմբավորումները պատերազմ են սանձազերծել Արցախի Հանրապետության դեմ։

«Այս ընթացքում խախտել են միջազգային հումանիտար իրավունքները, Ժնևյան կոնվենցիաները՝ թիրախավորելով խաղաղ բնակչությանը, քաղաքները, գյուղերը, որի հետևանքով ունեցել ենք զոհեր և վիրավորներ քաղաքացիական բնակչության շրջանում։ Միջազգային հանրությունը, տարբեր կառույցներ հանդես են եկել հայտարարությամբ և կոչ են արել դադարեցնել ռազմական գործողություններն ու սկսել խաղաղ բանակցություններ։ Քանի որ այդ կոչերը մնացել են անպատասխան, և փաստորեն միջազգային հանրությունն ունի մի կարծիք, իսկ վտարյալ երկու պետությունները՝ Ադրբեջանն ու Թուրքիան, ունեն ուրիշ կարծիք և լկտիաբար մերժում են միջազգային հանրության կարծիքն ու կոչը, մենք համարել ենք ճիշտ, որ այսօր կոչ անենք միջազգային հանրությանը՝ ճանաչելու Արցախի Հանրապետությանը, որը կարող է ծառայել որպես մեխանիզմ, որպես լծակ՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար»,- նշեց Մայիլյանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում