Հայկական զինուժի հաջողությունները (02.10.20). օպերատիվ դրությունն ամեն րոպե փոխվում է

ՀՀովհաննես Վարդանյան

Արաքսից մինչև Օմար դիրքային պատերազմը շարունակվում է: Առանձին ուղղություններում շարունակվել են փոխհրաձգությունները հրետանային ու հրաձգային զինատեսակներից:

Պաշտպանության բանակի ստորաբաժանումները շարունակում են կասեցնել հակառակորդի բոլոր գրոհները՝ պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ: 

Վաղ առավոտյան հայկական հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի ևս մեկ ինքնաթիռ և անօդաչու թռչող սարք: Թշնամու՝ առանձին հատվածներում մեր զորքերի պաշտպանությունը ճեղքելու փորձերը ձախողվել են: Վառ ապացույցը ադրբեջանական հերթական ուղղաթիռի խոցման կադրերն են: 

Հակաօդային պաշտպանության ուժերի նոր հաջողությունները կեսօրին. հերթական խոցումները՝ հարավարևելյան սահմանագոտում՝ ինքնաթիռ, հյուսիսային ուղղությամբ էլ՝ երկու անօդաչու թռչող սարք:  

Ավելի ուշ Պաշտպանության բանակը նոր տեսանյութ հրապարակեց, որում երևում է, թե ինչպես են մերոնք խոցում հակառակորդի կենդանի ուժը, տեխնիկան ու հողին հավասարեցնում մարտական հենակետերը:  

Հայկական զինուժը ոչ միայն հաջողությամբ խափանում է հարձակումը, ոչնչացնում զինվորական տեխնիկան, այլև առգրավում թշնամու տանկերն ու հետևակի մարտական մեքենաները:  

Ռազմաճակատում մարտական ոգին բարձր է: Պաշտպանության բանակի խիզախ զինծառայողները վստահեցնում են՝ մարտական խնդիրը կատարում են մեծ պատասխանատվությամբ, հրամանատարներն արձանագրում են՝ զինվորի ոգին անկոտրում է:
 
Սպա, սերժանտ թե շարքային վստահեցնում են՝ հակառակորդը շարունակելու է խուճապահար նահանջել: 

Եվ Արցախը նոր հերոս ունի: Նախագահ Արայիկ Հարությունյանը «Ոսկե Արծիվ» շքանշանով է պարգևատրել Արցախյան գոյապայքարի և Ապրիլյան պատերազմի օրերից հայտնի՝ Եղնիկների լեգենդար հրամանատար, գնդապետ Կարեն Ջալավյանին: 

Արցախի նախագահը վստահեցնում է՝ հերոսականության դրսևորումների մասին և պարգևատրումները՝ շուտով:. Դրանք չուշացան. ժամեր անց Արցախի նախագահը «Արիության» մեդալով պարգևատրեց ավագ լեյտենանտ Արթուր Վագիֆի Աբրահամյանին, լեյտենանտ Սասուն Սամվելի Հակոբյանին ու շարքային Միքայել Յուրիկի Մանուկյանին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում