Հայկական հետախուզությունը նոր մանրամասներ է բացահայտել

ԼԼիլիթ Հարությունյան

Սեպտեմբերի 27-ից մինչև այսօր առաջին անգամ արցախա-ադրբեջանական սահմանին գիշերը հարաբերական կայուն լարված է եղել:

Հիմա հարաբերական հանգիստ է՝ առավոտյան ասաց Արցախի նախագահի խոսնակը, բայց սա չի նշանակում, որ պատերազմն ավարտվել է, մեր զինվորները կազմ-պատրաստ սահմանին են: Մեր հետախուզությունը նաև նոր մանրամասներ է բացահայտել. ադրբեջանական կողմի բոլոր դիակների գրպաններում ներարկիչներ են գտել:

Վահրամ Պողոսյան (Արցախի նախագահի խոսնակ) - Սա նշանակում է, որ Ադրբեջանը պատերազմի է ուղարկում իր զինվորներին թմրեցված վիճակում։

Ահաբեկչական մարտավարությամբ նաև առաջնագծի տարբեր ուղղություններում մահացած զինվորները Ադրբեջանի ազգային փոքրամասնություններից են: 148 այլազգի զինվոր է զոհվել, մի քանի զոհ կա՝ ազգությամբ թալիշ: Սա Ադրբեջանի կողմից ազգային փոքրամասնություններին վերացնելու քաղաքականություն է:

Վահրամ Պողոսյան - Երկրորդ համաշխարհայինի վերլուծությունը ցույց է տվել, որ 18 տղամարդուց մեկն է ռազմաճակատ գնացել, իսկ արցախցիներից՝ 3-ից մեկը:  

Գիշերվա մասին. մարտակարգերը բարելավելու համար հրետանային մենամարտեր, հակառակորդի կողմից զորաշարժի, որոշակի վերախմբավորումների փորձեր են արել, բայց բոլորը ժամանակին հայտնաբերել ու ճնշել են պաշտպանության բանակի մեր ստորաբաժանումները:

Սուրեն Սարումյան (Արցախի ՊԲ մամուլի հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար) - Հակառակորդի կորուստները երեկվա դրությամբ կազմել են 130 ոչնչացված զինվոր, 260 վիրավոր, 29 տարբեր տեսակի զրահատեխնիկա, 3 ՏՕՍ, 13 ԱԹՍ:

Ու չնայած առանձին ուղղություններում նաև շարունակվել են փոխհրաձգությունները հրետանային ու հրաձգային զինատեսակներից, փոխգնդապետ Սարումյանը վստահեցնում է՝ այս պահին մենք պատրաստ ենք ցանկացած զարգացման:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում