Հակառակորդը կորցրել է 36 ԱԹՍ, 47 զրահատեխնիկա, մարդկային կորուստներն անցնում են 400-ից

ԼԼիլիթ Գասպարյան

Այս պահին մարտական գործողությունները բարձր ինտենսիվությամբ շարունակվում են հյուսիսային, հարավային և հարավարևելյան ուղղություններով: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը: 

Նա նշեց, որ մեր զինծառայողները մղում են պաշտպանական համառ մարտեր՝ կասեցնելով հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով զրահատեխնիկայի և մարդկային կորուստներ:

Ա.Սարգսյանն ասաց, որ այս պահին Ադրբեջանի կորուստներն են՝ 36 ԱԹՍ, 47 զրահատեխնիկա, 400-ից ավելի մարդկային կորուստներ: 

Նա հայտնեց, որ Պաշտպանության բանակը, ցավոք, ունի 48 զոհ, 200-ից ավելի վիրավոր:

ՊԲ հրամանատարի տեղակալի խոսքով՝ դիրքային փոփոխություններ, այո, եղել են, գիշերը համառ մարտեր են մղվել, որոշ հատվածներում դիրքերի վերականգնում է եղել:  «Փոփոխությունը տեղի է ունենում ժամ առ ժամ»,- ասաց Ա.Սարգսյանը: 

Նա վստահեցրեց, որ բանակը թիկունքային, տեխնիկական և մարտական ապահովման առումով որևէ խնդիր չունի: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում