Երևանում կկայանա բասկետբոլային միջազգային մրցաշար

ԱԱննա Ավետիսյան

Բասկետբոլի Հայաստանի ֆեդերացիայի ու Եվրոբասկետի շնորհիվ հոկտեմբերի սկզբին Հայաստանը կհյուրընկալի բասկետբոլային միջազգային մրցաշար: Եվրոպաբասկետ սամմերլիգ: Մրցաշարի նպատակը երիտասարդ բասկետբոլիստներին իրենց դրսևորելու հնարավորություն տալն է:

Մինչ այս նման մրցաշարեր անցկացվել են Միացյալ նահանգներում կամ եվրոպական երկրներում, իսկ նախկին ԽՍՀՄ անդամ երկրներից առաջին անգամ Հայաստանը կընդունի նման մրցաշար: Մեր երկիրը մրցաշարին կներկայանա 6 թիմով՝ ի դեմս հայկական 5 ակումբների՝ «Դվինի», «Ուրարտուի», «Էրեբունիի», «Կիլիկիայի», ԲԿՄԱ-ի ու Հայաստանի ազգային հավաքականի: Հայկական 6 թիմերը կմրցեն ամերիկյան 6 քաղաքների թիմերի դեմ:

6-ական խաղ անցկացնելուց հետո եզրափակիչ խաղում լավագույն արդյունքը գրանցած հայկական թիմը կմրցի լավագույն արդյունք գրանցած ամերիկյան թիմի դեմ:

Համավարակի պատճառով հետաձգվեց ամռանը նախատեսված փոքր երկրների Եվրոպայի առաջնությունը, և այս մրցաշարը Հայաստանի ազգային հավաքականին գործի մեջ տեսնելու լավ հնարավորություն է,- փաստում է մեր ընտրանու գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը:

Ճիշտ է, հավաքականի բոլոր անդամները չեն կարողա ժամանել, բայց Գյոկչյանը խոստանում է հավաքականը ներկայացնել մրցունակ ու մարտական կազմով:

Հայաստանի հավաքականում չի լինի նաև Անադոլու Էֆեսի բասկետբոլիստ, Հայաստանի հավաքականի անդամ Բրայան Դանթսթոնը: Բայց Արա Պողոսյանն ու Տիգրան Գյոկչյանը խոստանում են հետաքրքիր մրցաշար և, ամենակարևորը, մեր թիմերը մրցաշարին կներկայանան ուժեղ կազմերով ու կապահովեն հետաքրքիր դիմակայություններ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում