«Մանկական նոր ալիք» երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի արցախցի Անի Պետրոսյանը

ՆՆարեկ Սահակյան

«Մանկական նոր ալիք» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի արցախցի տասնամյա Անի Պետրոսյանը: Կիսաեզրափակիչ փուլին Անին մասնակցել է հեռավար եղանակով:

Լիրա Քոչարյան («Արցախի ձայներ» երաժշտական նախագծի գեղարվեստական ղեկավար) - Չնայած կապը վատ էր, չնայած դժվար էր և՛ իրենց, և՛ մեզ համար, բայց արդյունքն այդ է:

«Մանկական նոր ալիքում» Անին կներկայացնի արցախցի Միշկայի «Մամա» երգը: 2017-ին կիսաեզրափակիչում ժյուրիին խոստացել էր, որ դեռ կհանդիպեն «Նոր ալիքում»:

Անի Պետրոսյան («Մանկական նոր ալիք» երգի միջազգային մրցույթի մասնակից) - Միշտ մայրիկիս ասում էի, որ այնքան պիտի գնամ, որ անցնեմ եզրափակիչ և բոլորի սրտերը գրավեմ իմ երգով:

Արցախի ձայների գեղարվեստական ղեկավարը ցավով է փաստում, որ մեծ թիմով չեն կարողանալու ներկայանալ մրցույթին: Անիի ծնողներն են մասնակցում փորձերին, որ Մոսկվայում փոխարինեն մարզիչներին:

Շահանե Պետրոսյան (Անիի մայրը) - Կարևորն այն է, որ Անին անկաշկանդ, լավ ելույթ ունենա, մեր պետությունը լավ ներկայացնի, Հայաստանը լավ ներկայացնի ռուսական բեմում:

Օրվա մեծ մասն Անին «Արցախի ձայների» ստուդիայում է: Լիրա Քոչարյանն ասում է՝ ժամանակը քիչ է, պետք է հասցնել:

Լիրա Քոչարյան - Ամեն ինչ այստեղ ենք կազմակերպում: Ընդմիջումները, օրինակ, լինում են ֆոտոսեսիա անելու պատճառով: Կարող է մի ժամով բաց թողնեմ:

«Մանկական նոր ալիք 2020» երգի միջազգային մրցույթում Միշկան որպես պատվավոր հյուր կմասնակցի: Փոքրիկ ղարաբաղցին ավանդույթի ուժով է վստահ, որ մերոնք  ձեռնունայն չեն վերադառնում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում