Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Հայկական շունչը՝ Փարիզի սրտում

ՆՆարե Թադևոսյան

Փարիզի 8-րդ թաղամասի Ժան Գուժոն փողոցը մեկ օրով թոթափվել է ամենօրյա անհանգիստ երթևեկությունից և տոնական շնչով է լցվել: Հայկական տարեկան փառատոնն իր լիիրավ ընթացքի մեջ է: Փառատոնը միավորում է ոչ միայն ֆրանսիաբնակ հայերին, այլև Հայաստանին սիրահար ֆրանսիացիներին:

Հայկական փառատոն անցկացնելու գաղափարը Ֆրանսիայի հայոց թեմինն է: Փառատոնի բացման պաշտոնական արարողությանը ներկա էին Փարիզի 8-րդ թաղամասի թաղապետ Ժան դ'Օթստեղին, Ալֆորվիլի քաղաքապետ Լյուկ Կառվունասը, փոխքաղաքապետ Սարո Մարդիրյանը, Իսսի լե Մուլինոյի փոխքաղաքապետ Արթուր Խանջյանը և այլ բարձրաստիճան այրեր։

Լայնարձակ Ժան Գուժոն փողոցում տեղադրված տաղավարներին միավորում է Հայաստանը ներկայացնելու գաղափարը։ Ֆրանսիայում գործող հայկական միությունների գործունեությունից, մինչև հայկական խորհրդանիշեր, զարդեր, գրքեր, անգամ՝ բերք ու բարիք։

Տիկին Սառադջյանը, Հայաստանից Ֆրանսիա մեղր է ներկրում 2017 թվականից ի վեր, ասում է՝ համի գիտակ ֆրանսիացիների հայկական մեղրը շատ են գնահատում, և այն մեծ պահանջարկ ունի։

Մարի Քրիստին Սառադջյան - Քաշաթաղի մեղրն է, այս մեղրն առանձնահատուկ է նրանով, որ իր մեջ է պարուրում սարերի ծաղիկների համն ու բույրը։ Այն համտեսելիս զգում եք, թե ինչպես է ջերմանում կոկորդը, որին հաջորդում է անմահական համի և բույրի պարֆյումը: Արարատի մեղրն այլ համային հատկանիշներ ունի, այն ավելի սուր համ ունի։ Տավուշի մարզում անցկացվող մեղրի փառատոնի ժամանակ ես բացահայտեցի այս մեղրը, այն եղևնու յուրահատուկ համ ունի և անչափ օգտակար է, ֆրանսիացիները այս մեղրը շատ են սիրում։

Լևոն Բաղդասարյան (Հայ մարմնակրթական ընդհանուր միության Փարիզի մասնաճյուղի ատենապետ) - 1989-են սկսեալ մենք առաջին անգամ ճամփորդեցինք սկաուտներով Հայաստան:
 
Հայ մարմնակրթական ընդհանուր միության Փարիզի մասնաճյուղի տաղավարն ամենաշատ այցելուներ ունեցողներից մեկն էր: Ֆրանսիայում բնակվող հայ երեխաները հենց այստեղ կարող են հայկական միջավայրում զբաղվել ֆուտբոլով և բասկետբոլով:

Ավելի քան 40 տարի Ֆրանսիայում զարդեր արտադրող ընկերության համահիմնադիր տիկին Էլիզաբեթն ամուսնու հետ մի օր որոշեց զարդերին տալ հայկական ուղղվածություն և հաջողեց։ Ավելի քան 5 տարի է, ինչ հայ խաչ անվանումը կրող ընկերությունը, ֆրանսիաբնակ հայերին առաջարկում է կրել հայկական այբուբենն ու հայկական խորհրդանիշերը ներկայացնող ինքնատիպ զարդեր;

Էլիզաբեթ Զեպետյան (ոսկերչական ընկերության համահիմնադիր) - Մեր զարդերը ոչ միայն հայերին են դուր գալիս: 

Փառատոնը բացահայտում էր Տեր-Պողոսյան ընտանիքի համար, պարոն Ավագը ֆրանսուհի կնոջ և երեք զավակների հետ արդեն երկրորդ տարին է այցելում, ասում է՝ նման իրադարձությունները լավ միջոց են երեխաներին ծանոթացնելու հայկական միջավայրի և առհասարակ Հայաստանի հետ:

Ավագ Տեր-Պողոսյան - Միջոցառումը, ըստ իս, հնարավորություն է տալիս վերարժևորելու հայկական մշակույթը, մոտ լինելու հայկական միջավայրին, երեխաներս և կինս նաև այստեղ բացահայտեցին հայկական երգն ու պարը և իհարկե համտեսեցին հայկական ուտեստներ:
 
Մինչ փողոցի մի ծայրում հայկական երաժշտություն է լսվում, մյուս ծայրում հայկական գինու բույրն է տարածվում, ասել է թե՝ հայկական փառատոնը հաջողվել է։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում