Սեպտեմբերի 5-ը՝ 60 վայրկյանում

ՌՌոզա Խաչատրյան

Այսօր Գյումրու օրն է: Տոնի կապակցությամբ շնորհավորել են ՀՀ նախագահը, վարչապետը, Երևանի քաղաքապետը, պաշտոնատար այլ անձինք:

Ալկոհոլային թունավորումից մահվան 3 նոր դեպք: Բուժում է ստանում 13 հիվանդ։ 

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է գրեթե 300 անգամ, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց:

Ոստիկանության նախնական տվյալով՝ Եռաբլուրում Արցախի հերոսներ Արմենակ Ուրֆանյանի և Ռոբերտ Աբաջյանի շիրմաքարերի հետքերը մոմավառության հետևանք են։

Հայաստանը տարածաշրջանում մեր ռազմավարական դաշնակիցն ու առանցքային գործընկերն է՝ Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հայտարարությունը:

Ռուսաստանի հետ կապված ենք ոչ միայն դաշինքով, այլ նաև ընդհանուր պետական շահերով՝ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյան:

Օրվա կորոնաթիվը. այսօր գրանցվել է կորոնավիրուսի 188 նոր դեպք, առողջացել 566 քաղաքացի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում