«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 21-րդ փառատոնը մեկնարկում է

ԱԱննա Ավետիսյան

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը 21-րդ համերգաշրջանն սկսում է, թեև անսովոր պայմաններում, բայց հնչեղ համերգային նախագծով: Սեպտեմբերի 7-ին «Թիկունքը՝ մշակույթ» ծրագրով փառատոնն ու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Տավուշի Բերդ քաղաքի «Սորաններ» դենդրոպարկում հատուկ համերգային ծրագրով կազդարարեն փառատոնային նոր համերգաշրջանի մեկնարկը: Փոխնախարար Խզմալյանն այս մեկնարկը պատմական է որակում:

Արդեն 21-ամյա «Երևանյան հեռանկարները» Երևան է բերել երաժշտական աշխարհի ամենահզոր ներկայացուցիչներին, բայց դա ընդամենը նվազագույն մասն է փառատոնի մշակութային դիվանագիտության նվաճումներից: Փառատոնն աշխարհի երաժշտական քարտեզում Երևանը փնտրված հասցե է դարձրել: Իսկ այսօր համավարակի սահմանափակումների պայմաններում փառատնն արվեստի հաղթական ուժն է միավորում տավուշյան անկոտրում ոգուն:

Ֆիլհարմոնիկի գլխավոր դիրիժորը վերստին շեշտելով մշակութային կյանքի ապակետրոնացման անհրաժեշտությունը` ընդգծում է մարզերի հանդիսատեսին դասական երաժշտությունը հասանելի դարձնելու, նաև հենց սահմանին մեր մեծ երաժշտարվեստը ներկայացնելու կարևորությունը:

Իսկ Երևանյան միջազգային երաժշտական փառատոնն ու «Երևանյան հեռանկարները» լավատեսորեն չեն ուզում հրաժարվել վաղուց նախանշված ծրագրերից՝ պայմանավորվածություններ ունեն առաջնակարգ երաժիշտների հետ՝ Միշա Մայկսի, Ջոշուա Բել, «Էմերսոն» քառյակ և Գիդոն Կրեմեր, եթե, իհարկե, համավարակը կրկին գլուխ չբարձրացնի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում