Հայկական հատապտղի պահանջարկն ավելացնում է հատապտղանոցների տարածքները

ՎՎահե Կոստանդյան

Հատապտղային ընկերության մշտադիտարկումը փաստում է, որ հայկական հատապտուղների նկատմամբ դրսի շուկայում պահանջարկը տարեցտարի ավելանում է: Շուկայի պահանջարկը բավարարելու համար, սակայն, նոր տեխնոլոգիաներով հատապտղանոցներ են հարկավոր՝ ասում է ֆերմերը: Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ՝ Կոտայքի հատապտղի բանջարանոցներից մեկում կառուցված փակ հատապտղանոցը առաջին բերքն է տվել:

Հարություն Փախչանյան, հատապտղանոցի գործադիր տնօրեն - Սա սովորական ջերմոց չէ, սա թունելային ջերմոց է. մեզ հնարավորություն է տալիս սեզոնը որոշ չափով երկարացնել տարվա սկզբից, որոշ չափով՝ տարվա վերջից:

Աշնանային անձրևները սովորաբար խոչընդոտում են բերքահավաքին ու արտահանմանը, իսկ այս դեպքում բերքը հնարավոր է հավաքել նաև անձրևային եղանակին:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը պատրաստ է աջակցել այն հատապտղանոցների տերերին, որոնք կհամաձայնեն զարգացող տնտեսություններին տրամադրել նաև տնկիներ, ու աջակցել բերքի արտահանման հարցում: հատապտղային բիզնեսը զարգացնելու տարբերակը փորձարկել են 1120 քառակուսի մետր տարածքում:

Հարություն Փախչանյան - Մտածում ենք 4 հեկտար  ընդլայնման մասին: Էս ջերմոցներից ուզում ենք մի քանիսն էլ կառուցել, ուզում ենք դիմել պետական աջակցությանը:

Պետական աջակցությունը չի ուշանա՝ վստահեցնում է էկոնոմիկայի նախարարի տեղակալը: Աջակցություն միշտ եղել է ու էլի կլինի: Գումար կտրամադրեն, այն էլ՝ լավագույն պայմաններով:

Արման Խոջոյան, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ - Հատապտղանոց հիմնելու համար ֆերմերը հինգ տարի ոչ մի գումար չի վճարելու, հինգ տարի հետո արդեն վեցերորդ, յոթերորդ, ութերորդ տարում նոր սկսում է մայր գումար վճարել, և 2020 թվականին Կառավարությունը արդեն հայտարարեց, որ բոլոր տոկոսները զրոյացված են: Դա նշանակում է, որ միայն մայր գումարն է վճարվելու:

Լին Թրեյսի, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան - Եռակողմ համագործակցությամբ՝ Կառավարություն, Միջազգային գործակալություն, բիզնես, մենք կարողանում ենք արդյունքի հասնել: Այս ընկերությունը գերազանց օրինակ է, նոր տեխնոլոգիայով այս թունելային հատապտղանոցում հիմա ավելի շատ բերք են հավաքում:

Դեսպան Լին Թրեյսին վստահ է՝ սրտացավ բիզնեսներում Հայաստանի տնտեսական զարգացմանն ուղղված Միջազգային զարգացման գործակալության գումարները Հայաստանում ոչ թե փոշիանում, այլ նույնիսկ համավարակի պայմաններում նպատակային ու արդյունավետ են ծախսվում:

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Ֆրանսիայում հինգշաբթի հակակառավարական ցույցերին մասնակցել է շուրջ 575000 մարդ

Ֆրանսիայում հինգշաբթի հակակառավարական ցույցերին մասնակցել է շուրջ 575000 մարդ

Գյուղատնտեսություն ասելով՝ հասկանում ենք ինտենսիվ գյուղատնտեսություն, տոհմային անասնաբուծություն, ինտենսիվ այգիներ. Պապոյան

Գյուղատնտեսություն ասելով՝ հասկանում ենք ինտենսիվ գյուղատնտեսություն, տոհմային անասնաբուծություն, ինտենսիվ այգիներ. Պապոյան

Պապոյանը՝ կարկտահարությունից տուժածների փոխհատուցման և ապահովագրական վճարումների մասին

Պապոյանը՝ կարկտահարությունից տուժածների փոխհատուցման և ապահովագրական վճարումների մասին

Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, Հայաստանի հայերս երջանիկ կլինենք. Ռուբեն Ռուբինյան

Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, Հայաստանի հայերս երջանիկ կլինենք. Ռուբեն Ռուբինյան

Եվրահանձնաժողովը 4,3 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության նոր փաթեթ է հատկացրել Ուկրաինային

Եվրահանձնաժողովը 4,3 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության նոր փաթեթ է հատկացրել Ուկրաինային

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում