Սևանի իշխանն այսուհետ կարտահանվի տեսակավորված և ըստ քաշի

ՎՎահե Կոստանդյան

Սևանի իշխանի հերթական խմբաքանակը Ռուսաստան կարտահանեն տեսակավորված: Նոր սարքավորումը հնարավորություն է տալիս Գեղարքունի և Ամառային բախտակ էնդեմիկ տեսակներն ըստ քաշի տեսակավորել:

Տիգրան Գաբրիելյան, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ - Այդ սարքավորումը եզակի է հանրապետությունում, երևի տարածաշրջանում, որը տեսակավորում է ձուկն ըստ քաշերի և տեսակների:

Համավարակի պատճառով արդեն մի քանի ամիս է`Սևանի իշխանը Միացյալ նահանգներ չի արտահանվում: Ձվադրող ձկների քաշը հասնում է նույնիսկ ութ կիլոգրամի,- ասում է Սևանի իշխանի պաշարների վերականգնման հիմնադրամի տնօրենը: Տեսակավորման սարքը կօգտագործեն նաև արդյունագործական նպատակով: Հիմա ձկներին կկարողանան կերակրել համաչափ:

Վարդան Մամիկոնյան, Սևանի իշխանի պաշարների վերականգնման ու ձկնաբուծության զարգացման հինադրամի տնօրեն - Նախորդ տարիներին չէինք կարողանում կողմնորոշվել, թե ցանցերում ինչքան ձուկ կա. չափերը տարբեր են` մեծ ձկները շատ են ուտում, ավելորդ ճարպ են կուտակում, փոքրերը սոված են մնում: Շատ կեր տալիս` քիչ ձուկ էինք ունենում:

Սարքը հնարավորություն է տալիս նաև նվազեցնել արտահանվող ձկան ինքնարժեքը: Հաջորդ տարի ակնկալում են, որ Գեղարքունի և Ամառային բախտակ իշխանի գինը կնվազի:

Վարդան Մամիկոնյան, Սևանի իշխանի պաշարների վերականգնման ու ձկնաբուծության զարգացման հինադրամի տնօրեն - 4800 դրամից 2200 ինքնարժեքն է` առանց ավելացված արժեքի հարկի, ավելի քան երկու անգամ իջել է ապրանքային ձկան ինքնարժեքը, ավելի քան երկուսուկես անգամ` մանրաձկան: Եկող տարի ակնկալում ենք շատ ավելի էժան ձուկ ունենալ:

Կորոնավիրուսի թելադրած պայմաններն, ընդհանուր առմամբ, չեն ազդել ձկան և ձկնամթերքի արտահանման թվերի վրա,- ասում է ոլորտի պատասխանատուն: Թեև եթե համավարակը չլիներ, թվերն ավելի մեծ կլինեին: Հիմնականում` արտահանման բուն գործընթացն սկսվում է հոկտեմբերին:

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Ֆրանսիայում հինգշաբթի հակակառավարական ցույցերին մասնակցել է շուրջ 575000 մարդ

Ֆրանսիայում հինգշաբթի հակակառավարական ցույցերին մասնակցել է շուրջ 575000 մարդ

Գյուղատնտեսություն ասելով՝ հասկանում ենք ինտենսիվ գյուղատնտեսություն, տոհմային անասնաբուծություն, ինտենսիվ այգիներ. Պապոյան

Գյուղատնտեսություն ասելով՝ հասկանում ենք ինտենսիվ գյուղատնտեսություն, տոհմային անասնաբուծություն, ինտենսիվ այգիներ. Պապոյան

Պապոյանը՝ կարկտահարությունից տուժածների փոխհատուցման և ապահովագրական վճարումների մասին

Պապոյանը՝ կարկտահարությունից տուժածների փոխհատուցման և ապահովագրական վճարումների մասին

Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, Հայաստանի հայերս երջանիկ կլինենք. Ռուբեն Ռուբինյան

Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, Հայաստանի հայերս երջանիկ կլինենք. Ռուբեն Ռուբինյան

Եվրահանձնաժողովը 4,3 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության նոր փաթեթ է հատկացրել Ուկրաինային

Եվրահանձնաժողովը 4,3 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության նոր փաթեթ է հատկացրել Ուկրաինային

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում