Թարմացում. 05.08.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 288 նոր դեպք, առողջացել 478 քաղաքացի

ԱԱրման Գալոյան

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39586 դեպք, որոնցից 30850-ն` առողջացած, 770-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7738 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 170012 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 288 նոր դեպք և 478 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 64 (տղամարդ) և 63 (կին) տարեկան։ Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում