Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Արցախում հակահամաճարակային շարժումը խստացվում է

ՇՇողիկ Գալստյան

Արցախի բուժմիավորումներում կվերսկսեն պլանային վիրահատությունները: Ընդլայնված խորհրդակցությանը հանձարարականն առողջապահության նախարարն ստացել է Արցախի նախագահից: Ըստ Արայիկ Հարությունյանի՝ համավարակը կարող է երկար տևել, իսկ մարդիկ առողջական խնդիրներ ունեն:

Արայիկ Հարությունյան, ԱՀ նախագահ - Հիվանդանոցը պետք է աշխատի իր բնականոն հունով, որևէ մարդու չասեք՝ գնացեք, կորոնավիրուսն ավարտվի, հետո: Հետո մենք ավելի շատ մահեր ենք ունենալու:

Արցախում կորոնավիրուսով վարակված ծայրահեղ ծանր հիվանդներ չկան, ընդհանուր բուժվողների թիվը կազմում է 128:

Արարատ Օհանջանյան, Արցախի առողջապահության նախարար - Մարտունու շրջան՝ 1 հիվանդ, Մարտակերտի շրջան՝ 6 հիվանդ, Ասկերանի շրջան՝ 12 հիվանդ, որից 8-ն Այգեստանից, 3-ը՝ Իվանյանից, 1-ը՝ Հովսեփավանից և 1-ը՝ Ասկերան քաղաքից: Ստեփանակերտում ունենք 42 հիվանդ:

Համավարակն ավելի շատ հոգեհանգստյան արարողությունների ժամանակ է տարածվում,- նկատում է Արցախի նախագահը: Ոստիկանությունը կվերահսկի, որ 20 հոգուց ավել մարդ չմասնակցի: Խստացումները սկսվում են պետական պաշտոնյաներից:

Արայիկ Հարությունյան, ԱՀ նախագահ - Ավելի խիստ եմ լինելու բոլոր պաշտոնյաների նկատմամբ, ովքեր խախտեն՝ հարսանիք, ծնունդ, թաղում և հավաք: Բոլորի նկատմամբ:

Կան տեղեկություններ, որ Արցախի հանրային սննդի կետերում մասսայական միջոցառումներ են կազմակերպվում: Պարետի որոշման փոփոխությամբ կարգազանց տնտեսվարողների գործունեությունը կդադարեցվի ոչ թե 24 ժամով, այլ 8 օրով:

Արայիկ Հարությունյան, ԱՀ նախագահ - Հանրային սննդի օբյեկտները նման կենտրոնները թող 8 օրով լինի, խանութներն, ինձ թվում է, մի օրն էլ բավարար է տուգանքի հետ միասին, եթե մենք սահմանափակենք նրանք աշխատանքը:

Նախագահի հրամանագրով` Արցախի պարետ է նշանակվել տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը: Պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը հավակնում է Արցախի հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում