Չնայած ցավալի կորուստներին՝ մեր կամքն ու վճռականությունն ավելի ամրապնդվեցին. Հովհաննիսյան

ՌՌոզա Խաչատրյան

Հայ-ադրբեջանական սահմանագոտու Տավուշի հատվածի ուղղությամբ բախումներն ի՞նչ տվեցին մեր երկրին՝ «Լուրերի» հարցին ի պատասխան ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասաց՝ առաջին հերթին և ամենակարևորը՝ մեր զինված ուժերին հաղթանակ: 

«Ընդհանուր առմամբ՝ մեր համաժողովրդական համախմբման, մեր պետական, զինվորական կառավարման համակարգի հղկվածության, կայացման, զարգացման՝ բոլոր այս առումներով մենք ունեցանք աճ, բարձրացում: Չնայած ցավալի կորուստներին, չնայած նյութական որոշակի ավերածություններին և այլն՝ մեր հոգին, մեր կամքն էլ ավելի ամրապնդվեցին, մեր վճռականությունն ավելի ամրապնդվեց»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում