Ապաշնորհ երգչուհու կերպարի մեջ մտած Անուշը թատերական է եկել է իր երազանքի հետևից ՝ ռեժիսոր է դառնալու: Կինոյում նրան դեպի ռեժիսուրա են ուղղորդել Տարկովսկին, Ջիմ Ջարմուշը, իսկ թատրոնում կուռքեր չունի: Հակոբն էլ թատրոնի մասին երազելով է մեծացել:Ապրիլյան քառօրյայի մասնակից է. ասում է՝ անգամ այն դաժան օրերին չի դադարել մտածել թատրոնի մասին:
Բոլոր ստեղծագործական բուհերի նման թատերականն էլ այս տարի ընդունելությունը կատարում է մեկ մասնագիտական քննությամբ: Նախկինում այն անցկացվում էր 3 փուլով՝ ստուգում էին դիմորդի ինտելեկտուալ պաշարը, մասնագիտական կարողություններն ու օժտվածությունը: Հիմա ամբողջը խտացրել են մեկ քննական առարկայում:
Ամենաթեժ մրցույթը ռեժիսորականում է՝ մեկ տեղի համար պայքարում է 3 դիմորդ: Այս տարի թատերականում թափուր տեղեր գրեթե չկան,արդեն ավարտվել է ընդունելությունը կինոգիտության, սցենարական և պարի բաժիններում: Դերասակական բաժնում Երևանում, Գյումրիում և Վանաձորում 144 հայտ է եղել, ապագա ռեժիսորներն էլ տարվա առաջատարն են:
Արդեն 4-րդ տարին է թատերագիտության բաժնում ընդունելություն չի կատարվում: Թատրոնին քննադատներ պետք չե՞ն: Ռեկտորը փորձել է հարցին լուծում տալ այս տարի՝ չի հաջողվել: Լիահույս է, որ հաջորդ տարի դռները դարձյալ կբացվեն ապագա թատերագետների համար:
Մանրամասները` տեսանյութում:

Արարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներին

Մակրոնը հանդիպումներ է ունեցել Թրամփի և Զելենսկու հետ

Հասանք ինքնաթիռի մեր տեղին. Փաշինյան

Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 6 խաղափուլից հետո 3-րդ տեղում է

Լուրեր 13:00 | «Գոլդեն Փելիս»-ին օտարված հողատարածքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը

Այս օդանավով ենք թռչելու Նյու Յորք. Նիկոլ Փաշինյան







