Երևանում բռնկված խոշոր հրդեհի պատճառ կարող էր հանդիսանալ հրավառությունը. Ցոլակյան

ՀՀովհաննես Վարդանյան

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել: Տեղում աշխատում են ԱԻՆ աշխատակիցները: Այրվում է խոտածածկ տարածք: Ջերմահարվել են ծառեր: Քամու պատճառով կրակն ավելի է ուժգնանում և նոր բռնկումների պատճառ է դառնում:

Տեղում է ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ հիմնական օջախները մարված են, ծխացող օջախներ կան: Ցոլակյանը նշեց, որ ըստ Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի Ֆեյսբուքի գրառման` հրդեհից մոտ 30 րոպե առաջ այդ տարածքում մեծ հրավառություն է տեղի ունեցել, որն էլ կարող էր պատճառ հանդիսանալ: 

Նախարարը նշեց, որ տեղում աշխատում է 14 մարտական հաշվարկ և 10 ջրատար մեքենա: Կսահմանվի հերթապահություն: 

Նշենք, որ իրավիճակին եկել է տեղում ծանոթանալու նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Նրա խոսքով` հրդեհը շատ մեծ էր, անհանգստություն կար, որ Հայոց Ցեղասպանության թանգարան ինստիտուտի ուղղությամբ կրակը կհասնի, սակայն հրդեհն այդ ուղղությամբ արագ մարվել է: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում