Պտտահողմից Գեղանիստ համայնքում վնասվել են 50-ից ավելի տուն և օժանդակ շինություն

ԱԱրման Գալոյան

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մանրամասներ է ներկայացրել առավոտյան սաստիկ քամու հետևանքով Գեղանիստ համայնքին պատճառված վնասների մասին:

«Պտտահողմը այսօր առավոտյան 11:15-ի կողմերում Շիրակի մարզի Գեղանիստ համայնքի 50-ից ավելի բնակելի տների և օժանդակ շինությունների լուրջ վնասների է տվել։

Մարդկային զոհեր չունենք։

Տեղում են բոլոր ծառայությունները, համայնքում իրականացվում են մաքրման, հետևանքների վերացման, վնասված տանիքները ժամանակավոր ծածկելու և վնասների գնահատման աշխատանքներ»,- գրել է մարզպետը Ֆեյսբուքի իր էջում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում