Թարմացում. 14.06.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 663 նոր դեպք, առողջացել 133 քաղաքացի

ԱԱրման Գալոյան

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 16667 դեպք, որոնցից 6214-ն` առողջացած, 269-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10093 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 82324 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 663 նոր դեպք և 133 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 69 (կին), 69 (տղամարդ), 56 (կին), 63 (տղամարդ), 85 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում