Հայ-իտալական երաժշտական ուղերձ՝ նվիրված երկու ժողովուրդների բարեկամությանը

ԼԼիլիթ Հարությունյան

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Հայաստանում Իտալիայի դեսպանատունը հանդես են եկել հետաքրքիր նախաձեռնությամբ։ Հայ և իտալացի երաժիշտները, հաղթահարելով սահմանափակումներն ու կիլոմետրերի հեռավորությունը, համախմբվելով հայ-իտալական բարեկամության գաղափարի շուրջ, հղում են իրենց երաժշտական ուղերձը։

Այդ ուղերձը խորհրդանշական է՝ իտալական հայտնի «Կյանքը հիասքանչ է» կինոֆիլմի երաժշտությունը։ Այն ներկայացնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները, իտալացի հայտնի մենակատարներ Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին, Գլորիա Կամպաները, Աննա Տիֆուն, Ռոբերտո Կոմինատին, Կոստանցա Պրինչիպեն։ Իսկ հայ-իտալական կատարումը ղեկավարում են դիրիժորներ Ջանլուկա Մարչիանոն և Սերգեյ Սմբատյանը։

Տեսաուղերձը՝ հետևյալ հղմամբ https://bit.ly/2yXASFB

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում