Վիրուսը հաղթահարելու միակ ճանապարհը համագործակցությունն է պետության և գիտակցող քաղաքացու միջև. Ռուբինյան

ՌՌոզա Խաչատրյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում հայտարարեց, որ համաճարակը կարող է ունենալ փուլեր, փոխկապակցված բազմաթիվ հանգամանքներ:

«Սա նշանակում է, որ առաջին շաբաթը կարող են պահանջվել մի տեսակի միջոցառումներ, երկրորդ շաբաթը՝ այլ տեսակի միջոցառումներ, չորրորդ շաբաթում կարող է վիրուսի մասին հայտնի դառնալ մի բան, որը կփոխի միջոցառումները, և այսպես շարունակ»,- հայտարարեց Ռուբինյանը:

Պատգամավորն անդրադարձավ մեղավոր փնտրելու և պատասխանատվության ենթարկելու մասին ԲՀԿ-ական Ն. Զոհրաբյանի հայտարարություններին: Ռուբինյանը հակադարձեց, որ պետությունն ունի պատասխանատվություն, վարչապետն ու պատգամավորն ունեն պատասխանատվություն, բոլորն ունեն պատասխանատվություն, և հաղթահարելու միակ ճանապարհը համագործակցությունն է պետության և գիտակցող, համագործակցող քաղաքացու միջև:

«Եթե ուզում եք մենք համավարակի դեմ պայքարում առաջ գնանք, կարող եք սկսել, օրինակ, ձեր խմբակցության պատգամավորից, և ամեն ինչ անել, որ նա դիմակ կրի»,- շեշտեց Ռուբինյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում