Իրավիճակի լավացման միտումներ դեռ չենք տեսնում. Թորոսյան

ՎՎարդուհի Բալյան

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 9492 է, և, կարծես, իրականացավ այն կանխատեսումը, որ մայիսի վերջին կունենանք մոտ 10 հազար դեպք: Այդ մասին պարետատան նիստից հետո ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: 

Նա նշեց, որ լարված է մնում հիվանդանոցային մահճակալների ծանրաբեռնվածությունը, մասնավորապես վերակենդանացման բաժնի մահճակալներինը: Նախարարը տեղեկացրեց, որ այս պահին ունենք 440 ծանր քաղաքացի, ծայրահեղ ծանր՝ 55, որից 16-ը միացած է թոքերի արհեստական շնչառության սարքին:

«Իրավիճակի լավացման միտումներ դեռ չենք տեսնում և պետք է շարունակենք հակահամաճարակային միջոցառումները»,- ասաց Ա.Թորոսյանը:  

Նա նշեց, որ ավելանում են շրջիկ լաբորատորիաների թիվը և, ըստ այդմ, ավելանում են նաև բացահայտվածների թիվը: «Մենք հիվանդանոցային պայմաններում կբուժենք միայն ծանր հիվանդներին, ասիմպտոմները բուժումը կանցնեն տանը»,- ընդգծեց նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում