Ինչո՞ւ են տուգանվում ընտանիքի անդամները, որոնք մեքենայում դիմակ չեն կրում

ԱԱրսեն Մկրտչյան

Ոստիկանի համար շատ դժվար կլինի տարբերել՝ մեքենայում գտնվող անձինք նույն ընտանիքի անդամնե՞ր են, թե՞ ոչ: Այդ մասին «Լուրեր»-ին ասել է ՀՀ փոխվարչապետ, Պարետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչու են տուգանվում ընտանիքի ամդամները, որոնք մեքենայում դիմակ չեն կրում:

«Չեմ կարծում, որ յուրաքանչյուր ընտանիք իր հետ ամուսնության վկայականն է վերցնում, և ոստիկանը պետք է բոլորին կանգնեցներ՝ պարզելու՝ ընտանիքի անդամնե՞ր են, թե՞ ոչ: Հասկանալի է, որ ռեսուրսն անսպառ չէ: Եթե կա դիմակ, խնդիր չկա, չկա դիմակ՝ միանգամից խախտում է արձանագրվում»,- նշել է Վ.Հունանյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում