Թարմացում. 18.05.2020 Հաստատվել է կորոնավիրուսի 351 նոր դեպք, առողջացել 94 հոգի

ԱԱրման Գալոյան

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4823 դեպք, որոնցից 2019-ը` առողջացած, 61-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2718 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 41850 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 351 նոր դեպք և 94 առողջացած։

Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 84 (տղամարդ) տարեկան և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 25 է։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում