Զինված ուժերը համալրվել են 1343 նոր ավտոմոբիլային և 33 միավոր ինժեներական տեխնիկայով

ՌՌոզա Խաչատրյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով «100 փաստ նոր Հայաստանի մասին», նշեց նաև թե ինչ փոփոխություններ են իրականացվել բանակում:

Վարչապետը նշեց, որ առաջնագծում տեղադրվել են 23 նոր մարտական և կրակային դիրքեր։

  • Տեղադրվել է արևային էներգիայով սնուցվող 330 վահանակ։
  • Զինված ուժերը համալրվել են 1343 նոր ավտոմոբիլային տեխնիկայով և 33 միավոր ինժեներական տեխնիկայով։
  • Շարունակվել է մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողների՝ պայմանագրայիններով փոխարինման գործընթացը, և պայմանագրային զինծառայողների թիվը աճել է 4.1 %-ով։
  • Սահմանի երկայնքով տեղադրվել են 216 ժամանակակից տեսադիտարկման սարքեր։
  • Արդյունաբերական էլեկտրական հոսանքով ապահովվել է 148 մարտական դիրք։
  • Մշտական ջրով ապահովվել է 235 դիրք։ Դիրքերում զինվորներին տրամադրվում է նաև շշալցված ջուր, ինչը անվտանգային մի շարք հարցեր լուծելուց զատ նաև որակական առաջընթաց է։
  • Սննդի մատակարարման նոր ծառայությունից օգտվում է ժամկետային զինծառայողների 80%-ը, նախատեսվում է մինչև տարեվերջ նշված ծրագրում ներառել զինված ուժերի բոլոր զորամասերը և մարտական դիրքերը։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում