Թարմացում. 09.05.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 146 նոր դեպք, առողջացել 49 քաղաքացի

ԱԱրման Գալոյան

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3175 դեպք, որոնցից 1267-ն` առողջացած, 44-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1852 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 30397  թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 146 նոր դեպք և 49 առողջացած։

Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 61 տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 12 է։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում