Ինչու Էրիկ Գրիգորյանն ազատվեց նախարարի պաշտոնից. մեկնաբանել է վարչապետը

ՌՌոզա Խաչատրյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ պատգամավոր Հրանտ Այվազյանի հարցին պատասխանելիս մեկնաբանեց, թե Էրիկ Գրիգորյան երեկ ինչու է ազատվել ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից:

Վարչապետը նախ շնորհակալություն հայտնեց Էրիկ Գրիգորյանին կատարած աշխատանքի համար, ապա հավելեց. «Կարող եմ արձանագրել, որ բնապահպանական ոլորտում նախարար Էրիկ Գրիգորյանի գլխավորությամբ և մասնակցությամբ շատ էական հաջողություններ  ենք ունեցել։ Մասնավորապես, փոքր ՀԷԿ-երի ջրաչափման խնդիրը լուծված է։ Այս ընթացքում գրեթե ամբողջությամբ լուծվել է փոքր ՀԷԿ-երի ձկնուղիների վերականգնման և կառուցման խնդիրը։ Արարատյան դաշտի ստորերկրյա հորերը կոնսերվացվել են, ինչը ջրի խնայողության բավականին լավ էֆեկտ է ստեղծել»։

Աշխատանքից գո՞հ է, թե՞ ոչ հարցի ի պատասխան՝ վարչապետը նշեց, որ չի սիրում պատասխանել։ Ինքն իր աշխատանքից գոհ չէ, բայց հավատում է, որ կարելի է անել ավելին, կարելի է անել անհնարինը, ինչպես, օրինակ, 2018-ին։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում