Թարմացում. 06.05.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 163 նոր դեպք, առողջացել է 24 քաղաքացի

ԱԱրման Գալոյան

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2782 դեպք, որոնցից 1135-ը` առողջացած, 40-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1600 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 26929 թեստավորում:

Այսպիսով՝ ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 163 նոր դեպք և 24 առողջացած։

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 7 է։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում