Հարկ վճարելու համար այժմ հարկավոր է միայն ինտերնետ և բանկային քարտ
Պետական եկամուտների կոմիտեն հարկերն էլեկտրոնային վճարելու նոր այլընտրանք է ստեղծել։ Այսուհետ հարկ վճարողները կարող են մեկ հարթակում և՛ ներկայացնել հաշվետվությունը, և´ կատարել հարկային պարտավորությունները՝ օգտագործելով բանկային քարտը։













