2019-ին արձանագրվել է տնտեսության 7,6 % աճ, իսկ համաշխարհային տնտեսությունն աճել է 2,9 %-ով․ Ջանջուղազյան

2019 թվականի արդյունքներով արձանագրվել է տնտեսության 7,6% իրական աճ, այն դեպքում, երբ համաշխարհային տնտեսությունն աճել է 2,9%, ԵՄ երկրներում տնտեսության աճը կազմել է 1,4%, իսկ ԵԱՏՄ երկրների միջին ցուցանիշը 1,6% է: Պարետատանը այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Ջանջուղազյանը նշեց, որ տնտեսության աճի մեջ նշանակալի մասնակցություն է ունեցել և աճի կառուցվածքին նպաստել է ծառայությունների ոլորտը՝ 5,2% և արդյունաբերությունը՝ 1,9 տոկոսային կետով։

Նախարարը նշեց, որ վերամշակող արդյունաբերությունն ունեցել է առաջանցիկ տեմպ 2019-ին։ Միջին գնաճը կազմել է 1,4%, որը գտնվում է հայտարարված և կառավարելի միջակայքում, իսկ նույն ժամանակ միջին աշխատավարձն աճել է 5,8%-ով։

«Բարելավվել է նաև արտաքին հատվածը, և ընթացիկ հաշվի պակասուրդը կազմել է 8,2%, որը շուրջ 1,2%-ով ցածր է, քան 2018-ին էր։ 64 միլիարդ դրամ է եղել հաշվետու տարվա դեֆիցիտը և այն կազմել է ՀՆԱ-ի 1%-ը։ Դա ավելի ցածր է, քան ծրագրային ցուցանիշը։ Եթե անդրադառնանք պարտքին, ապա պարտքի ցուցանիշը նույնպես եղել է կանխատեսելի միջավայրում և մի փոքր ավելի բարելավված ցուցանիշ է արձանագրվել, քան նախատեսված էր»,- նշեց նախարարը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում