Այժմ ունենք վարակի տարածման երեք աղբյուր, որից երկուսը՝ վերահսկելի․ ԱՀ պետնախարար

ՄՄերի Եգորյան

Արցախում առողջապահական իրավիճակը լիովին վերահսկելի է, այս պահին ունենք վարակի տարածման երեք աղբյուր, որից երկուսը վերահսկելի են, մեկի ուղղությամբ շարունակում ենք աշխատել։ Այդ մասին քվեարկությունից հետո լրագրողներին ասաց ԱՀ պետնախարար, ԱՀ պարետ Գրիգորի Մարտիրոսյանը։  

Նա նշեց, որ առաջին վարակակիրը մասնակցել էր մարտի 31-ի ընտրություններին, բայց քվեարկել էր պաշտպանիչ միջոցներով, ինչպես բոլորը, իսկ նրանից վարակվածները միայն նրա ընտանիքի անդամներն են։ 

Գ․Մարտիրոսյանը վստահեցրեց, որ այսօրվա ընտրություններին նույնպես ձեռնարկված են բոլոր անհրաժեշտ միջոցները քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար։  

Անդրադառնալով նախագահի ընտրությունների երկրորդ փուլը չհետաձգելու որոշմանը՝ Գ․Մարտիրոսյանն ասաց, որ ընտրության անցկացումը որևէ մեկի ցանկությամբ չէ, դա Սահմանադրության պահանջն է, և երկրի ղեկավարը, ըստ նրա, իրավասու չէր հետաձգել ընտրությունը, նա կարող էր արտակարգ իրավիճակ հայտարարել, ինչը և արել է։   

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում