Ապրիլի 6-12-ը հայտնաբերվել է ոչ սթափ 48 վարորդ

ՄՄերի Եգորյան

Ապրիլի 6-12-ը մայրաքաղաքում ուժեղացված ծառայություն իրականացրած ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 23 մեքենա, որոնցից 9-ի վարորդները եղել են ալկոհոլի ազդեցության տակ, մյուսների վարորդները չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր։

Հայտնաբերվել է նաև թաղանթապատված դիմապակիով 22 մեքենա։

Նույն ժամանակահատվածում մարզերում ուժեղացված ծառայություն իրականացրած ճանապարհային ոստիկանները պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 56 մեքենա։ 39 վարորդ եղել է ոչ սթափ վիճակում։ Բացի դրանից՝ հայտնաբերվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 16, թաղանթապատված դիմապակիով` 20, առանց համարանիշերի՝ 2 տրանսպորտային միջոց։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում