805 թեժ գիծը հինգշաբթիից դարձել է բիզնեսի փրկօղակը։ Կառավարության խոստացած հակաճգնաժամային աջակցությունը ՓՄՁ-ներին իրականացվում է Ներդրումների աջակցման կենտրոնի միջոցով։
Կենտրոնի աշխատակիցներին միացել են նաև մինչև վերջերս օտարերկրյա ներդրողներին սպասարկող թիմից։ Օրը միջինը 1000 տնտեսավարողի զանգի են պատասխանում։













