Կառավարությունը քննարկում է արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտությունը

ՇՇողիկ Գալստյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց, որ կորոնավիրուսով վարակված անձանցից 1-ը Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկի աշխատակից է: Նրա աշխատանքային գործընկերներն ու ձեռնարկության աշխատակիցները մեկուսացվում են: 

«Գիշերն աշխատանքներ են տարվել այդ ձեռնարկության աշխատակիցների շրջանում՝ հասկանալու՝ ովքեր են կոնտակտավորները, որպեսզի նրանց մեկուսացնենք։ Մեկուսացման աշխատանքներն իրականացվել են և իրականացվում են»,- ասաց վարչապետը:

ՀՀ վարչապետը նաև ասել էր, որ քննարկվում է երկրում կամ երկրի առանձին հատվածներում արտակարգ դրություն մտցնելու հարցը։ Խորհրդակցությունից հետո որոշումները հայտնի կդառնան։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում