Էջմիածնի խնջույքի մասնակիցների շփման շրջանակը բացահայտված է, բոլորը մեկուսացված են. Թորոսյան

ԱԱննա Ավետիսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը քիչ առաջ Ֆեյսբուքի ուղիղ եթերում մանրամասներ ներկայացրեց կորոնավիրուսով հիվանդների մասին:

«15 հիվանդներից 14-ի վիճակը բավարար է, միայն մեկի մոտ կա թոքաբորբ, որը խիստ հսկողության տակ է: Մինչև հիմա մեկուսացված է 200 անձ: Նրանք թե՛ առանձին բնակավայրերում են, թե՛ իրենց տներում: Այս բոլոր մարդիկ շփվել են կորոնավիրուսով հիվանդների հետ: Մեծ մասը Էջմիածնի խնջույքի մասնակիցներ ու նրանց հետ շփված քաղաքացիներ են: Կարող ենք արձանագրել, որ այդ դեպքի հետ կապված ամբողջ շրջանակը հայտնի է, նրանք մեկուսացված են:  Ուզում եմ խնդրել հետևել վերջին օրերի մեր կոչերին:

Ընտանիքի հետ ավելի շատ ժամանակ անցկացրեք, ներսուդուրս քիչ արեք, այս առիթը օգտագործեք՝ ընտանիքի անդամների հետ շփվելու համար: 

Պահպանելով պարզ կանոնները՝ փորձում ենք ազգովի դրա դիմացն առնել: Ոչ մի տեղեկություն չի թաքցվում, հետևեք միայն պաշտոնական լրահոսին»,- ասաց Արսեն Թորոսյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում