Հայ բռնցքամարտիկին Մոսկվայում հայի ձևով են դիմավորել

ՄՄարի Կոստանյան

ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում անցկացված բռնցքամարտի մրցապայքարում հաղթանակից հետո ռուսաստանաբնակ հայազգի բռնցքամարտիկին Մոսկվայի օդանավակայանում դիմավորել են հայկական երաժշտության ներքո: Պետրոս Անանյանը պարտության է պուերտոռիկայից Սուբրիել Մաթիասին: Հայազգի բռնցքամարտիկին օդանավակայանում դիմավորել են ոչ միայն իր հարազատները, երկրպագուները, մարզիչներն ու լրագրողները, այլ նաև հայկական անսամբլը:

Զուռնա-դհոլի հնչյունների ներքո բռնցքամարտիկի համար պարել են, նրա ուսին լավաշ են գցել ու մեղր հյուրասիրել:

Պետրոս Անանյանը խոստովանել է, որ ամերիկյան հանրությունը շատ լավ է ընդունել իրեն, ինչպես նաև սատարել է դահլիճում: Հայ բռնցքամարտիկը հայտնել է, որ հաղթանակից հետո շատ առաջարկներ է ստացել. «Մենք պետք է ճիշտ ընտրություն կատարենք, որպեսզի հետագայում էլ ծածանվեն մեր երկրների՝ Հայաստանի ու Ռուսաստանի դրոշները, և ուրախացնենք հանրությանը»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում